Избранное

        Խաղ «Մեծ ու փոքր»

Նպատակը-1.Սովորցնել համեմատել միմյանցից զգալիորեն տարբեր մեծության առարկաները և համեմատության արդյունքն արտահայտել՝ «մեծ»,«փոքր» բառերով:

2.Ամրապնդել  «այնքան-որքան» արտահայտությունների  իմաստը և այն  գործնականորեն  պարզաբանելու  կարողությունը:

Անհրաժեշտ  պարագաներ- Մեծ և փոքր արջեր,մեծ և փոքր ափսեներ,աթոռներ:

Բովանդակությունը-Դաստիարակը խաղը սկսում է հանելուկով՝

Բրդոտ մռթով, թաթը ծուռ:

Տանձ է սիրում,ոչ թե՝նուռ:

-Ի՞նչ է սա:(Արջ):Ինչպիսի՞ն է այն:(Մեծ):Ինչպե՞ս է նա մռնչում:

-Ի՞նչ է սա  (Արջուկ):Ինչպիսի՞ն է այն:(Փոքր):

Ապա ցույց է տալիս  ափսեները:

-Սրանցից մեկը մայր արջի համար է,իսկ մյուսը՝ քոթոթի:Մեծ ափսեն  տվեք  մեծ արջին ,փոքրը՝ փոքրին:

Երեխաները ընտրում են  համապատասխան ափսեները:

-Ո՞ր ափսեից է ուտում մեծ  արջը ,«Մեծից»:

-Ո՞ր ափսեից է ուտում փոքր  արջը,«Փոքրից»:

Փոքրիկ արջը խնդրեց մայրիկին,որ թույլ տա հյուր  կանչել  հարևան  փոքրիկ արջերին : Արջուկներն եկան և միասին սկսեցին խաղալ գորգի մի անկյունում:

Մեծ արջը որոշեց նրանց հյուրասիրել ,բայց այ’ քեզ բան ,հաշվել չգիտեր և չէր կարող որոշել,թե քանի փոքր ափսե պետք է բերի,որ բոլոր արջուկներին մեղր հյուրասիրի:

Դաստիարակ-Երեխաներ ,քանի՞ փոքր արջուկ կա:«Շատ»:Իսկ քանի՞ փոքր ափսե:«Մեկ»: Եկե՜ք օգնենք  մեծ արջին՝  բաժանել  ափսեները:

Արջը բերեց ափսեները

ՈՒ բաժանեց մեկիկ-մեկիկ,

Ամեն փոքրիկ արջի առաջ

Դրեց մեկ հատ ափսե փոքրիկ:

Տես՜՝ ինչ եղավ.

ՈՒրախ-ուրախ հյուրասիրեց,

Արջուկները մոտ վազեցին

ՈՒ տաք,անուշ կաթ խմեցին,

Երբ վերջացրին,լպստեցին,

Ափսեն մաքուր մի կողմ դրին:

Продолжить чтение

Դիպլոմային նախագիծ՝ «Մանկական, ազգային խաղիկները, խաղերգերը, խաղերը, թռնոցիները՝ որպես երեխայի զարգացման և ինքնուրույն գեղարվեստական գործունեության ձևավորման միջոց»

ԵՐԵՎԱՆԻ  «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ»  ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ  ՔՈԼԵՋ

 

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

 

Թեման՝

Մանկական, ազգային խաղիկները, խաղերգերը, խաղերը, թռնոցիները՝ որպես երեխայի զարգացման և ինքնուրույն գեղարվեստական գործունեության ձևավորման միջոց

  

Մասնագիտությունը՝

Նախադպրոցական կրթություն Продолжить чтение «Դիպլոմային նախագիծ՝ «Մանկական, ազգային խաղիկները, խաղերգերը, խաղերը, թռնոցիները՝ որպես երեխայի զարգացման և ինքնուրույն գեղարվեստական գործունեության ձևավորման միջոց»»

Իմ դիտարկումները

«Մաթեմատիկան երխայի կյանքում»

Երխաների դաստիրակության համակարգում   բացառիկ  կարևորություն   ունի  տարրական մաթեմատիկական  պատկերացումների զարգազումը: Մաթեմատիկան  խթանում է մտավոր  զարգացման առաջընթացին:Մաթեմատիկայի միջոցով  ծանոթանում են  առարկաների հիմնական հատկանիշներին՝ համեմատելով  նույն  հատկանիշով,ինչպես տարբեր  չափի, այնպես էլ միևնույն չափ  ունեցող  2 առարկա՝ ըստ երկարության,բարձրության,լայնության և մեծության համեմատել արդյունքը, ցույց տալ և ասել՝ «Երկար է»,«Երկարությամբ հավասար է»,«Բարձր է»,«Ցածր է»,«Բարձրությամբ հավասար է»:Սովորում են առարկաներն ընտրել և խմբավորել,  ըստ տրված հատկանիշի՝ գույն, ձև, չափ:

Սովորում են շրաջապատում գտնել միատեսակ և տարբեր մեծության առարկաներ:Մաթեմատիկայի միջոցով ծանոթանում են երկրաչափական պատկերներին, ծանոթանում դրանց հատկանիշներին և կարողանում շրջապատում գտնել երկրաչափական պատկերներին նման առարկաներ:

Մաթեմատիկայի միջոցով կարողանում են տարբերել սեփական մարմնի մասերը, տարբերել տարածական ուղղությունները և իրենց մարմնի դիրքից ելնելով՝աջ, ձախ, վերև, ներքև, առաջ, հետև և խոսքում օգտագործել համապատասխան բառեր:Մաթեմատիկայի միջոցով  ձեռք են բերում  գիտելիքներ օրվա հատվածների  մասին «առավոտ»,«կեսօր», «երեկո»,«գիշեր»:Կարողանում են կողմնորոշվել օրվա հակադիր հատվածներում՝առավոտ-երեկո,կեսօր-գիշեր:Սովորելով օրվա հատվածները,այն կապում են բնության երևույթների փոփոխման  հետ:

                       «Մեկ» և «Շատ»

                                          ԽԱՂԵՐ

Խաղ«Հյուրասեր սկյուռիկը»

Նպdefaultատակը-1.Սովորեցնել համեմատել առարկաների և տարբերել հավասարաթիվ լինելը:

2.Արմապնդել «մեկ», և «շատ» հասկացությունները:

Անհրաժեշտ պարագաններ-Մեկ սկյուռիկի և մի քանի նապաստակների գլխարկներ. նապաստակնրի թվին համապատասխան գազարներ:

Բվանդակությունը-Դաստիարակը պատմում է.

Ամառային պայծառ մի օր մեր սիրունիկ սկուռիկը

Իր փչակում մենակ նստած, փափլիկ պոչիկն իր շուրջն առած՝

Սպասում էր իր բարեկամ նապաստակին:

Երկարականջ ու կարճ պոչիկ նապաստակին:

Շատ էր սիրում գազար, կաղամբ. սկյուռիկը դա լավ գիտեր

Եվ ձգտում էր ամեն անգամ հենց դրանցով հյուրասիրել…

Հանկարծ խշշոց  լսվեց  թեթև.մինչ սկյուռը  դուրս  կվազեր,

Հոպ՜, հայտնվեց  մեկ նապաստակ.իր բարեկամ նապաստակն էր:

Մինչև  նրան  ներս կկանչեր , հայտնվեցին էլի,էլի նապաստակներ:

Մեկ նապաստակ, երկու  երեք …Խեղճ սկյուռ,կանգնեց,մնաց,

-Այս ինչ շատ՜ եք,-հազիվ ասաց:-Իսկ ես մեկն եմ,

Ախր ինչպես և ինչով  ձեզ  հյուրասիրեմ :

Որ այդպես է,դուք բացատում քիչ զբոսնեք,

Մինչև որ ես հնար գտնեմ, ձեզ ներս կանչեմ:

ՈՒ մեր  բարի սկյուռը կրկին պոչիկն իր շուրջն առավ,

ՈՒրախ-ուրախ գործի անցավ:

Չէ որ հիմա  չունի նա մեկ ,այլ շատ ու շատ բարեկամներ:

-Հրավիրված նապաստակը,-ասում է դաստիարակը,-շատ բարի էր  և ուզում էր  իր ընկերների հետ կիսել  հյուրասիրածը:Սկյուռն.իհարկե,ներս հրավիրեց նրանց,նստեցրեց  սեղանի շուրջ և բաժանեց  գազարները:Ասացեք  գազարներն են շատ,թե նապաստակները:

   Խմբասենյակում երեխաները որքան են,իսկ խաղալիքները…

Երկնքում աստղերը որքան են,արևը,լուսին…որքան,էլ ինչը կարող է շատ և մեկ լինել:

ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

cropped-fmt_89_24_kni-oblozhka
1.Ի՞նչ է մանկական գրականությունը:
Գրականություն, հասարակության հոգևոր կյանքի կարևոր բնագավառ։ Լայն առումով գրականություն են կոչվում առհասարակ գրավոր խոսքը, նրա միջոցով շարադրված հասարակական-քաղաքական, գիտականփիլիսոփայական, կամ գործնական բնույթ ունեցող երկերը: Գրականությունը ծագել է գրիայբուբենի առաջացումից հետո :
Մանկական գրականությունգեղարվեստական գրականության ժանր։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է հանրամատչելի այն գրական ստեղծագործությունները, որոնք հատկապես գրված են նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար։
Մանկական գրականությունը գեղարվեստական գրականության բարդագույն ժանրերից է, քանի որ ստեղծագործողնը գործ ունի երեխայի  հոգեբանության հետ: Մանկական գրականության  գրքերը կարող են լինել չորս տեսակի ՝ դաստիարակչական , կենցաղային, ճանաչողական, ,գեղագիտական բնույթի:
2.Հայ և համաշխարհային ի՞նչ մանկագիրներ գիտեք:
Հայ գրականությունը  ունեցել է հրաշալի մանկագիրներ: Եթե նայում ենք երկար, այսպես ասած, 100 տարվա կտրվածքով՝ ունեցել ենք Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Վախթանգ Անանյան: Վախթանգ Անանյանի գործերը ժամանակին հրատարակվել են աշխարհի բազում լեզուներով և մեծ հաջողություն են ունեցել:
Հայ մանկագիրներից առավել հայտնի են Հովհաննես Թումանյանը(<<Շունն ու կատուն>>, <<Ձախորդ Փանոսը>>, <<Սուտլիկ որսկանը>>, <<Ծիտը>>,Ղազարոս Աղայանը(<<Հազարան բլբուլ>>, <<Անահիտ>>), Աթաբեկ Խնկոյանը(Խնկո Ապեր)(<<Խոզն ու ագռավը>>, <<Կարիճն ու գորտը>>, <<Ագռավն ու աղվեսը>>:Արտասահմանցի մանկագիրներից կարող եմ առանձնացնել իտալացի Ջաննի Ռոդարիին (<<Չիպոլինոյի արկածները>>,<<Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում>>), դանիացի Հանս Քրիստիան Անդերսենին  (<<Անճոռնի ճուտիկը>>,<<Անագե տոկուն զինվորիկը>>,<<Սառցե թագուհին>>), գերմանացի Գրիմ եղբայրներին (<<Հենզելն ու Գրետելը>>, <<Բրեմենյան թափառաշրջիկ երաժիշտները>>, <<Անտառի տնակը>>), ֆրանսիացի Շառլ Պերոյին (<<Կարմիր գլխարկը>>, <<Կոշկավոր կատուն>>, <<Մոխրոտը>>) :
3.Կարդացեք մեկ մանկագրի ստեղծագործություններից, մանկապարտեզի տարիքային ո՞ր խմբին է հարմար այդ ստեղծագործությունը, ինչո՞ւ, պատասխանը հիմնավորել:
Մանկապարտեզում 5-6 տ. Երեխաների համար ես կընթերցեի Հ.Թումանյանի «Ոսկե կարասը» հեքիաթը:Այս հեքիաթը երեխաներին սովորեցնում է ազնվություն,բարություն,ճշմարտախոսություն:Նաև   այն, որ ինչ էլ անեն,ինչ  գործ էլ ձեռնարկեն պետք է ազնիվ ճանապարհով քայլեն:
Հեքիաթների միջոցով երեխաների մոտ զարգանում է միտքը,խոսքը,երևակայությունը և յուրաքանչուր հեքիաթ կունենա իր դաստիարակչական մեծ նշանակությունը:
Դասի պլան
Մանկապարտեզի 5-6 տ.խմբերում.
Թեմա՝ Հ.Թումանյան «Ոսկե կարասը»
Նպատակը՝սովորողը պետք է կարողանա .
1.Լսել և հասկանալ հեքիաթի ընթացքը:
2.Հեքիաթի հերոսներին տարբերել և բնութագրել:

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ»

david-of-sassoun

«Սասունցի Դավիթ » էպոսը ստեղծվել է 8-10-րդ դարերում, երբ հայ ժողովուրդը հերոսական պայքար էր մղում արաբական բռնակալների դեմ:

Հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները , խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝ Դավթի կերպարի մեջ: Դավիթը գերմադկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, աշխատավորների պաշտպան :

Դավթի հայրենասիրությունը երևում է, երբ կռվեց Մսրա Մելիքի դեմ: Մսրա Մելիքը զորք հավաքեց հասավ Սասուն: Աստղերին թիվ կար , բայց զորքին թիվ չկար: Բայց Դավիթը հագավ զնքն ու զրահը, կապեց գոտին, թուր-կեծակին,խաչն էլ բազկի վրա ելավ հեծավ հոր ձին: Հասավ սարի գագաթին և վիշապի նման գոռաց .

                   — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —
Դավիթ գող-գող եկավ, գընաց…

Էսպես կանչելով մտավ զորքի մեջ շողացնելով թուր կեծակին:Դավթին մի ծերունի մոտեցավ և ասաց. 

-Ինչ են արել քեզ  էս մարդիկ,ամեն մեկը մի տան ճրագ,ամեն մեկը մի մոր որդի:Թագավորն է քո թշնամին,կռիվ ունես իր հետ արա:

Դավիթը հասավ Մսրա Մելիքի վրանի մոտ:Մելիքը տեսավ Դավթին զարմանքն ու ահը պատեց հոգին:Բայց Մելիքը շատ խորամանկ էր,իր վրանում խորը հոր էր փորել  վրան խալի փռել: Դավիթը  իջավ ձիուց,գնաց նստեց  հորի վրա և ընկավ հորը, իսկ Մելիքը մի մեծ ջաղացքար բերեց դրց հորի վրա: Ձնով Օհանը երազ տեսավ, որ Դավիթը նեղության մեջ է: Վեր կեցավ թամբեց ձին և հասավ օգնության: Տեսավ՝ Դավթի նժույգը անտեր, ելավ Սասմա սարի ծերին և գոռաց.

— Հե՜յ-հե՜յ, Դավի՜թ, որտե՜ղ ես դու.
Հիշի՜ր խաչը քո աջ թևի,
Սուրբ Տիրամոր անունը տո՜ւր,
Ու դուրս արի լույսն արևի…

 Ձայն հասավ Դավթի ականջին: Դավիթ կանգնեց և մի հարվածով կտոր-կտոր արեց ջաղացքարը: Սկսվեց Դավթի և Մելիքի մենամարտը: Քաջ դավիթը հաղթեց Մելիքին, իսկ զորքին էլ ազատ արձակեց:

«Սասունցի Դավիթ»ստեղծումը և թարգմանությունը

Սասնա_ծռերում_գործող_անձանց_անունն
Ով է ստեղծել «Սասունցի Դավիթ»էպոսը
 «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդիազգային էպոսը կամ դյուցազնավեպը, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև  «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ»: Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար,      խենթավուն, խելահեղ քաջ: 
              ԻՆՉ Է ԷՊՈՍԸ
 Էպոս (հին հուն․՝ έπος «խոսք», «ասք», «պատմություն»: Էպոսը   էպիկական բովանդակությամբ էպիկական ժանրի բանաստեղծու-թյան կամ գրականության գործ է, որը ավանդաբար ներկայացնում կամ արտացոլում է որևէ ազգի մշակութային կամ ինքնաճանաչողական ոգին, դա կարող է վերաբերել նաև                     ինքնուրույնության   կամ լեզվաբանական խմբի։  էպոսների մեջ հաճախ նկարագրվում է        տվյալ ազգային էթնոսի ծագման և զարգացմա                                        
                                                           ՔԱՆԻ ՃՈՒՂ ՈՒՆԻ ԷՊՈՍԸ                                                                       Էպոս ունի 4 ճյուղ . ճյուղ առաջին Սանասար եվ Բաղդասար, ճյուղ եկրորդ Մեծ Մհեր, ճյուղ երրորդ Սասունցի Դավիթ, չորորդ ճյուղ Փոքր Մհեր
  ՈՎՔԵՐ ԵՆ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Սանասարն ու Բաղդասարը՝ Ծովինարի որդիները, ոչ թե օրով, այլ ժամով էին մեծանում և    տակավին հինգ տարեկան չդարձած՝ ահ ու սարսափի մեջ են գցում Բաղդադիավագանու          երեխաներին : Կարճ ժամանակահատվածում Բաղդասարն ու Սանասարը մեծանում եմ՝       վերածվելով աննկարագրելի ուժի տեր դյուցազունների։
   Մհերը ևս անմարդկային զորության տեր պատանի էր և մեծանում էր օր օրի։ Դեռահաս      Մհերը արմատախիլ էր անում ծառերը և դրանք թեթև թղթի պես բարձում, իսկ ձի հեծնելու    մասին անգամ չէր մտածում, քանզի ցանկացած նժույգ ճկվում էր նրա զորությունից։                Ըստ ժողովրդական բանասիրության՝ Մհերը պատրաստ էր իր ամբողջ ուժն ու եռանդը           ներդնել հանուն հայրենիքի և հայրենյաց ժողովրդի բարօրության։  
Երրորդ ճյուղում ծնվում է էպոսի գլխավոր հերոսը՝ Դավիթը։ Արմաղանի և Մհերի մահից       հետո Դավթի խնամքը մնում է Ձենով Օհանի վրա։  Իր նախնինների պես Դավիթը ևս աճում է  ժամով և վայրկյանով։ Մհերի որդին չորս տարեկան հասակում անգամ խաղի ժամանակ         բռնում ու դեն է շպրտում Մըսրա մելիքի նետած մկունդը, որը հեղինակազրկում է Մսրա        գահի հետագա հավակնորդին։Փոքր Մհերը Սասունցի Դավթի ու Խանդութ Խաթունի որդին է։  Ամուսնությունից հետո Դավիթը մեկնում է Գյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ։ Խանդութը որդի է ունենում ու կոչում Մհեր։   
                                     ԷՊՈՍԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
«Սասնա ծռերը» որպես էպոս իր 4 ճյուղերով հանդերձ, ստեղծվել ու զարգացել է հնագույն  շրջանից և իր վերջնական և ավարտուն տեսքը ստացել 8-րդ  դարում։«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է ԳարեգինՍրվանձտյանը 1873 թվականին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կոստանդնուպոլիսում  («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874 թվական)։ Երկրորդ տարբերակը 1886 թվականին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889թ.):Գրական մշակումները սկսվել են դեռևս  1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը («Սասունցի Դավիթ», 1903թ.)։ Փոքր Մհերի ճյուղը բանասետղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա.Կուլեբյակինը  («Մհերի դուռ», Թիֆլիս, 1916 թ.) և Ավետիք Իսահակյանը («Սասման Մհեր», 1922 թ.)։ Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933 թ.): Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939 թվականին թարգմանվել է ռուսերեն։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն,  անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), գերմաներեն, վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։

 

 

 

 

meknarkel-e-sasna-crer-kam-sas-n129617-1
Էպոսը կազմված է չորս ճյուղերից՝ <<Սանասարից և Բաղդասարից>>, <<Մեծ Մհերից>>, <<Դավթից <<Փոքր Մհերից>>:   Սրանք մարդիկ են օժտված արիությամբ ու բարձր                     հատկություններով,    սակայն իրենց մեջ կրում են նաև մարդկային թուլություններ:                  Թումանյանը ներկայացնում է  Սասունցի Դավթին ծնված օրվանից մինչև նրա                            երիտասարդության տարիները:  Դեռ մանուկ հասակում Դավիթը տեսնում է, որ Սասունը       գտնվում է օտարի լծի տակ:Դավիթը չէր   ընդունում Մըսրա Մելիքի գեր իշխանությունը:        Մըսրա Մելիքը տեսնում է Դավթի  զորությունը և ամեն կերպ ցանկանում է ազատվել նրանից:  Պատանի Դավիթը մենմենակ կռվի է դուրս գալիս արաբ զավթիչների դեմ: Սկզբում Մըսրա  Մելիքը փորձում է նենգությամբ կործանել Դավթին: Մելիքը Դավթի վրա մի ահագին                 ջաղացքար է դնում և փակում նրա լույսը:  Դավթին օգնության է հասնում նրա հորեղբայրը՝     Ձենով Օհանը: Նա սարի գլխից այնպիսի ահարկու ձայնով է կանչում Դավթին, որ Դավիթը     զորավոր մի հարվածով կտորկտոր է անում հսկա ջաղացքարը և հորից դուրս գալիս:  Մելիքը ստիպված է լինում դեմ առ դեմ մենամարտել Սասունցի Դավթի հետ:Սարսափահար արաբը Դավթի զարկից առաջ թաքնվում է«քառսուն գազ» խորությամբ մի հորի մեջ և վրան դնում       «քառսուն ջաղացի քար և քառսուն գոմշի կաշի»: Սակայն Դավթի Թուր-Կեծակին կտրում է գոմշի կաշիները և ջաղացի քարերը, հասնում Մըսրա Մելիքին և                 մեջտեղից երկու կես անում նրան: Հաղթանակած Դավիթը չի վնասում Մելիքի զորքին և           բոլորին ուղարկում է իրենց հայրենիք՝ խաղաղ աշխատանքի և կյանքի:

«ԱՄԱՆՈՐ»

nor-tari
Ամանորը (Նոր տաին, Նավասարդ) նշեու սովորությունը գոյություն ուներ դեռևս  մ.թ.ա.3-րդ հազարամյակում Միջագետքում: Հին Նոր տարին դա Նոր տարին է ըստ հուլյան՝ հին տոմարի՝ Հին և Նոր տարիների միջև 20 և 21 դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին:
 Ամանորով նշում են տարվա սկիզբը: Տարին ժամանակի սահմանն է վերցրած է բնությունից: Դա տեղի է ունենում այն ընթացքում,երբ Երկիրը մեկ լրիվ պտույտ է կատարում Արեգակի շուրջը: Երկրների մեծ մասը Ամանորը տոնում են հունվարի     1-ին, ըստ Գրիգորյան օրացույցի, այն տարվա առաջին օրն է: Կան երկրներ, որոնք  Ամանորը տոնում են ըստ Լուսնային օրացույցի: Ամանորը (հին հայերենում ՝«Նոր տարին») հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին : Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ մարմնավորում էր Երկրի և մոլորակների պտույտը: Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն է:
 Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ :Հայերի մոտ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը: 

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

24011342

1.Հայկական ամանորի պատմությունից

Մեր մեծերը Ամանորը անվանել են տարբեր անուններով.Նավասարդ,Տարեմուտ,Տարեգլուխ,Կաղանդ,Լոլե,Նոր տարի:Նոր տարին սկսեց տոնվել հենց բաբելոնյան աշտարակաշինությունից հետո։ 72 ազգերը ցրվեցին ամեն մեկն իր երկիրը, և յուրաքանչյուրը սկսեց տարեմուտ անել այն օրը, երբ մտան իրենց հատկացված աշխարհը։ Ահա այսպես հրեաների տարվա սկիզբը եղավ նիսան ամիսը, հռոմեացիներինը` հունվարը, հայերինը` նավասարդը և այլն։Սակայն քրիստոնեությունից հետո եկեղեցական Հայրերը որոշեցին նոր տարվա սկիզբը տոնել հունվարին, որը ձմռանն էր: Ձմռանը Նոր տարին նշում են հիմնականում քրիստոնյաները, և սրա խորհուրդը հետևյալն է։ Ձմռանն ամեն ինչ մեռնում է, և դա է ցույց տալիս նաև այդ անվան նշանակությունը` ձմեռ կամ ձյունամեռ, այսինքն` ձյունից ամեն ինչ մեռնում է` բույսերը չորանում են, ծառերը մերկանում, ջրերը սառչելով պաղում, և երկիրը դադարում է ծննդից։ Նույնպես և մեղքով մեռած հոգիները պաղում են Աստծո սիրուց։ Եվ այս տեսանկյունով տարվա սկիզբը քրիստոնյա Հայրերը ձմռանը դրեցին, որպեսզի մենք մեր մեղքերի զազիր գործերը հիշելով` զղջանք մեր հոգում։ Ձմեռը նաև մեզ հուշում է մեր ելքը այս կյանքից, սակայն քանի որ այն իր մեջ նաև ապագա հարության խորհուրդն ունի, ապա մեզ նաև հիշեցնում է հավիտենական կյանքի մասին։

2. Հացը՝ ամանորյա խորհրդանիշ

    Նոր տարին պետք է նոր հացով սկսել:Այդ օրը միշտ հաց են թխում, եթե նույնիսկ տանը շատ հաց լինի: Այն առատություն և հաջողություն է բերում:Տարեհացը կտրելուց առաջ տան պառավն այն վերցնում,թոնրատան երդիկի շուրջ երեք անգամ պտտվում էր, ապա երդիկից գցում քուրսու վրա:Որոշ վայրերում թխում էին նաև «էգ» և «չիք» կոչվող երկու հաց, որոնցից «էգը» ողջ տարին պահում էին այլուրի մեջ, որպեսզի այլուրը առատանար,իսկ «չիքը» գցում էին հոսող ջուրը, որպեսզի չարիքը անցնող ջրի նման չքանար:                                       

3.Ամանորյա հայկական մաղթանքներ

Ուզում եմ շնորհավորանքի խոսքեր գտնել իմ տոհմ ու տակի ավագների եւ կրտսերների համար, իմ ազգի բոլոր մեծերի ու փոքրերի համար:Ուզում եմ հետ նայել, հետ գնալ, վերապրել անցածը, մեկ տարվա անցածը։ Ուզում եմ շնորհակալության ու շնորհավորանքի խոսքեր գտնել իմ ժողովրդի  համար, դարավոր ստրկության վախից ձերբազատվելու նրա աստեղային ժամի համար, ազգային զարթոնքի, միահամուռ կամքի, միասնության եւ միաբանության նրա աստեղային ժամի համար.

1.Ցանկանում եմ, որ այս գալիք տարին բոլորին երջանկություն բերի……♥

2. Այս գալիք տարին թող կատարի բոլոր մանուկների իղձերը….♥

3. Նոր տարվան բոլորն իրենց ժպիտները փոխանցեն մեկ-մեկու, որպեսզի՝ ինչպես

ամանորն է, այնպես էլ նրանց դեմքի արտահայտությունը լինի

4. Երջանկությու՛ն…..սե՛ր….խաղաղությու՛ն….պրազությու՛ն….հարգա՛նք…..ամենակարևոր արժանիքները այս գալիք տարվանից հետո:

4.Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետեւի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար:

Գերմանիան իր յուրահատուկ ավանդույթը ունի. հենց որ սլաքները սկսում են կեսգիշերն ազդարարել, տարբեր տարիքի մարդիկ բարձրանում են սեղանների, աթոռների, բազկաթոռների վրա եւ ուրախ բացականչություններով, ժամացույցի վերջին զարկի հետ «ցատկում» Նոր տարի:

Իտալիայում ամանորյա հետաքրքիր սովորույթի մասին գիտեն բոլորը. հին տարվա վերջին րոպեներին նրանք դուրս են նետում հին իրերը: Համարվում է, որ  եթե հին իրերը դուրս նետվեն, նոր տարին նորերը ձեռք բերելու հնարավորություն կընձեռի:

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Չինաստանում Նոր տարին լապտերների տոն է:  Այն նշվում է Լուսնային օրացույցի տասնհինգերորդ օրը:

Հնդկաստանում Նոր տարին նշելու համար 8 ամսաթիվ կա, քանի որ այդ երկրում տարբեր մշակույթներ են խաչվում: Հնդկաստանի հարավում Նոր տարին նշվում է մարտին, հյուսիսում` ապրիլին, Քերալ նահանգամ` հուլիսին կամ օգոստոսին:

Ֆրանսիայում Ձմեռ պապը` Պեր Նոելն այցելում է Նոր տարվա գիշերը  եւ նվերները թողնում մանկական ոտնամանների մեջ:

Ի դեպ, հենց Անգլիայում է ծնվել բացիկներ փոխանակելու ավանդույթը: Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է Լոնդոնում` 1843 թ-ին: